Рубрика: Մայրենի

Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին-
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Առակը համառոտ պատմի՛ր:
  2. Ի՞նչ է սովորեցում առակը:
  3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:
    Երբեմն կուրորեն կարող ենք սխալներ գործել։ Նախ ճանաչեք մարդկանց, հետո նրանց մասին կարծիք կազմեք։
  4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:
    Երկու – երկրորդ
    Երեք –երրորդ
    Ութ –ութերորդ
    Չորս – չորրորդ
    Վեց – վեցերորդ
    Յոթ – յոթերորդ
    Մեկ _ առաջին

Оставьте комментарий