Рубрика: Մայրենի

Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: 

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Շինում էր բույն։
  2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Միայնակ։
  3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր: Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում: 
  4. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր: Բայց նա կրկին բույն էր շինում : Այո
  5. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

Փոքր-ցածր, մեծ-բոյով, պուճուր-մանր։

Ի՞նչԻ՞նչ էր անում
  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի (ինչպի՞սի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել): Մի անգամ նա որոշեց (ի՞նչ անել) և …

Оставьте комментарий