Рубрика: Անգլերեն

Translation

1․ Ես սիրում եմ գիրք կարդալ-I love reading books

2․  Ես ունեմ 5 ինքնաթիռ-I have 5 planes

3․ Նրանք աշակերտներ են-They are pupils

4․ Իմ քույրիկը սիրում է հեծանիվ վարել-My sister likes to ride a bike

5․ Ես ուզում եմ դառնալ բժիշկ-I want to become a doctor

Рубрика: Մայրենի

Գրադարանում

Posted on 

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

-Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

-Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

-Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր — ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

-Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ — Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ — Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս: Աչքերս կցավեն։
  2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում: Նկարներ աղջիկներով տառերով։
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ: Որ շատ գրքեր է նայելու։
  4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման: Արեգ Սարգսյանը։